31 January 2016
Մասնակիցները պետք է լուսանկարի միջոցով ցույց տան մի բան, ինչը խորապես բացահայտում է իրենց սփյուռքյան ինքնությունը: Լուսանկարը տեղադրելով Եվրոպայի քարտեզի վրա՝ GoPro տեսախցիկ շահելու և իրենց լուսանկարները Եվրոպական խորհրդարանում ցուցադրելու հնարավորություն կստանան:
Փետրվարի 1-ին «Սփյուռքների Եվրոպա» ծրագրի շրջանակներում մեկնարկում է մրցույթ` գտնելու այն լուսանկարը, որը լավագույնս պատկերում է Եվրոպայում հայկական, հրեական, գնչուական և ասորական սփյուռքի կյանքն ու ժառանգությունը: Ինչպես ծրագիրը, այնպես էլ մրցույթը համատեղ նախաձեռնել են ՀԲԸՄ Եվրոպան, «Պիրեն Ամենցան» և Հրեա Ուսանողների Եվրոպական Միությունը:
Մրցույթը բաց է բոլորի համար, և լուսանկարները պետք է վերբեռնել www.europeofdiasporas.eu կայքում: Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետը 2016թ. մարտի 31-ն է:
Այս մրցույթի նպատակն է օգնել Եվրոպայում բնակվող սփյուռքյան համայնքերի տեղակայմանը քարտեզի վրա: Սփյուռքյան համայնքները ճանաչելի են ոչ միայն իրենց գծած սահմաններով, այլև եվրոպական հանրության մեջ իրենց ներդրմամբ` ներառյալ նշանավոր հուշարձաններն ու ազդեցիկ անհատները:
Լուսանկարը մրցույթին ներկայացնելու համար պարզապես հետևեք այս 3 քայլերին.
1. Հետևեք “A Europe of Diasporas” էջին` Ֆեյսբուքում:
2. Մինչև 2016թ. մարտի 31-ը կայքում վերբեռնեք լուսանկարը, որը պատկերում է տեղ, անհատի կամ պահ, որը խորապես առնչում է հայկական, հրեական, գնչուական կամ ասորական ինքնությանը:
3. Անվանեք լուսանկարը, տեղադրեք այն Եվրոպայի քարտեզի վրա և հակիրճ պատմեք դրա պատմությունը:
«Ձեր լուսանկարի թերությունները փնտրեք Ձեր մեջ, քանի որ մենք տեսնում ենք այն, ինչ որ ենք»: (Էռնեստ Հաաս)
Եթե ունեք հարցեր կամ մեկնաբանություններ, գրեք մեզ info@europeofdiasporas.eu հասցեով:
Այս մրցույթը բաց է 18 տարին լրացած բոլոր անձանց համար` անկախ իրենց բնակության երկրից: Մրցույթին մասնակցելու նախապայմանների և տեխնիկական մանրամասների մասին ավելին կարող եք իմանալ` կարդալով ընդհանուր դրույթներն ու պայմանները:
«Սփյուռքների Եվրոպա» ծրագրի մասին. «Սփյուռքների Եվրոպա»-ն եվրոպական ծրագիր է և առաջին քայլն է Եվրոպայում բնակվող սփյուռքյան համայնքների ցանց ձևավորելու ուղղությամբ: Այս ցանցը նպատակ ունի հաստատելու այն գաղափարը, որ սփյուռքները դարեր շարունակ եղել են Եվրոպայի պատմության մի մասը և կարևոր արժեք են ներկայացնում: Ծրագիրը նպաստում է այն գաղափարի տարածմանը, որ սփյուռքյան ինքնությունները իրավասու և արժեքավոր լինելու համար անհրաժեշտություն չունեն կապված լինելու որևէ տարածքի կամ ազդեցության աղբյուրի հետ: «Սփյուռքների Եվրոպա» ծրագիրն իրականացվում է Եվոպական Միության աջակցությամբ:
«Պիրեն Ամենցա»-ն գնչու և ոչ գնչու կամավորների և կամավորական ծառայություն իրականացնող կազմակերպությունների ցանց է, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության, երկխոսության և շփման հնարավորություններ` մարտահրավեր նետելով կարծրատիպերին ու այլատյացությանը:
Հրեա Ուսանողների Եվրոպական Միությունը բազմակարծիք, ներառական և ոչ կուսակցական կազմակերպություն է, որը աջակցում է Եվրոպայում հրեա ուսանողների միություններին և ներկայացնում նրանց միջազգային ինստիտուտներում և կազմակերպություններում:
ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական ծրագրերը: Ստեղծված 1906 թվականին` ՀԲԸՄ-ն աշխարհի ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է: ՀԲԸՄ Եվրոպան իրականացնում է մի շարք ծրագրեր գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և տարածման, կրթության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև իրազեկման բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդության ուսուցման բնագավառներում: